10:16 | 16.07.10 | Նորություններ | 2330

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի sms-մրցույթի հաղթողները կարող են ստանալ իրենց մրցանակները

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարել է, որ sms-մրցույթի հաղթողները, ովքեր ճիշտ էին գուշակել Ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողին, կարող են ստանալ իրենց մրցանակները` 2010 րոպե ներցանցային խոսելաժամանակ:

Առաջնության հաղթողին գուշակած բաժանորդները կարող են իրենց հեռախոսից ուղարկել *612# հրահանգը եւ 1 դրամի դիմաց ստանալ 2010 րոպե ներցանցային խոսելաժամանակ, որը կարելի է օգտագործել մինչեւ ս.թ. օգոստոսի 31-ը: