10:57 | 25.06.10 | Նորություններ | 4133
Երեւան/Մեդիամաքս/. «Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում MegaPay ապրանքանիշի ներքո, հայտարարել է Ucom ինտերնետ-պրովայդերի օգտին վճարումների ընդունման մեկնարկի մասին:
Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են «Մեգա Պանտերա»-ի մամուլի ծառայությունում, այսուհետ MegaPay տերմինալների միջոցով Ucom-ի բաժանորդները կարող են վճարումներ կատարել պրովայդերի բոլոր տեսակի ծառայությունների դիմաց:
«Վստահ ենք, որ մեր համագործակցությունը դինամիկ ու արագ զարգացող Ucom ընկերության հետ շահավետ կլինի երկու կողմերի համար»,- Մեդիամաքս-ին ասել է «Մեգա Պանտերա»-ի առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը:
Ucom-ի մամուլի ծառայությունում նշել են, որ շուտով բաժանորդները կարող են ընկերության ծառայությունների դիմաց վճարել նաեւ ArCа օն-լայն համակարգի միջոցով` օգտագործելով ArCа, Visa и Master Card քարտերը: