15:24 | 24.06.10 | Նորություններ | 3310

Շարժական ինտերնետն ապահովում է Orange Armenia-ի եկամտի 40%-ը

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia օպերատորն աշխատում է ցանցի թողունակության ավելացման ուղղությամբ եւ ամառվա ընթացքում կսկսի մինչեւ 14,4 Մբիտ/վրկ արագությամբ 3G+ մոդեմների վաճառքը, այսօր հայտարարել է France Telecom-ի փոխնախագահ Օլաֆ Սուանտին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասել է, որ այդ նպատակով ընկերությունն իրականացնում է ցանցի արդիականացում իր ծածկույթի ողջ գոտում:

Օլաֆ Սուանտին ասել է, որ Orange-ի անլար ինտերնետի բաժանորդների արագ աճը խոսում է այդ ծառայության կարեւորության մասին: Նա նկատել է, որ եթե եվրոպական երկրներում անլար ինտերնետի ծառայություններն ապահովում են Orange-ի եկամտի 10-15%-ը, ապա Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 40%: