09:57 | 24.05.10 | Նորություններ | 2954

«ԱրմենՏել»-ի մարքեթինգի եւ գովազդի նոր տնօրենը կդիմի «համարձակ նախաձեռնությունների»

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ի մարքեթինգի եւ գովազդի գծով նոր տնօրեն Իգոր Միրոնովը մտադիր է Հայաստանում իրականացնել «ամենահամարձակ մարքեթինգային նախաձեռնություններ»:

Նախկինում Իգոր Միրոնովը եղել է Տաջիկստանի «Տակոմ» (Beeline ապրանքանիշ) ընկերության մարքեթինգի եւ գովազդի գծով տնօրենը:

«Իգորը Beeline-ում աշխատանքային մեծ փորձ ունի: Հենց նրա ղեկավարությամբ 2006թ. սեպտեմբերին Տաջիկստանում գործարկվեց Beeline ապրանքանիշը: Վստահ եմ, որ նրա գիտելիքների շնորհիվ կմշակվեն ու կներդրվեն նոր ծրագրեր կապի միասնական օպերատորի` «ԱրմենՏել» ընկերության ծառայությունների հնարավորությունների հիման վրա»,- ասել է ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն: