16:14 | 14.05.10 | Նորություններ | 3248

Beeline-ը սկսել է բրենդավորված հեռախոսների վաճառքը

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշը) հայտարարել է բրենդավորված հեռախոսների վաճառքի մեկնարկի մասին:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, հեռախոսը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր գերադասում են հիմնական գործողություններն ու մատչելի գինը: Այն աշխատում է միայն Beeline բջջային ցանցի քարտերով, գինը 9900 դրամ է, երաշխիքային ժամկետը` 6 ամիս:

Այն բաժանորդները, ովքեր ձեռք կբերեն  հեռախոսը «Քեզ համար Էքսկլյուզիվ» հատուկ սակագնային փաթեթի հետ մեկտեղ, հնարավորություն կունենան վճարել ձեռք բերված սարքի համար հետագա 10 ամիսների ընթացքում:

«Համոզված եմ, որ հաճախորդներն ըստ հավուր պատշաճի կգնահատեն մեր առաջարկը, որն իր մեջ ներառում է կապի միասնական օպերատորի ծառայությունների ողջ առավելությունները միավորող հարմարավետ ու մատչելի բջջային հեռախոս եւ հատուկ սակագնային փաթեթ»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

ZTE S 315 բրենդավորված հեռախոսների, ինչպես նաեւ «Քեզ համար Էքսկլյուզիվ» սակագնային պլանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.beeline.am կայքում: