11:46 | 14.05.10 | Նորություններ | 8974

Google Translate-ում ավելացել է հայերեն լեզուն

Երեւան/Մեդիամաքս/. Google-ի օն-լայն բառարանում (translate.google.com/) ավելացել է տեքստերը եւ կայքէջերը հայերենից եւ հայերենով թարգմանելու հնարավորությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, թարգմանական բառարանում ավելացվել է հայերեն բառարանի «alpha» տարբերակը (անավարտ խմբագրություն):

Ներկայումս Google Translate-ում հնարավոր է թարգմանություններ կատարել 57 լեզուներով: