10:01 | 14.05.10 | Նորություններ | 3569

Beeline-ը դարձել է Վանաձորի տարածքային ինտերնետ-կենտրոնի գործընկերը

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) դարձել է Վանաձորի տարածքային ինտերնետ-կենտրոնի գործընկերը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, Beeline-ի աջակցությամբ ապրիլի 30-ից մայիսի 11-ը կենտրոնում Լոռու մարզի միջնակարգ դպրոցների աշակերտների համար անցկացվել է «Ինֆորմատիկա» մրցույթը, որին մասնակցել են Վանաձորի, Ստեփանավանի, Գուգարքի, Մարգահովիտի, Փամբակի, Քարաձորի եւ Գյուլագարակի միջնակարգ դպրոցների 6-11-րդ դասարանների շուրջ 700 աշակերտներ:

Մրցույթն անցկացվել է «Ձեռնարկատիրության զարգացման եւ աջակցության կենտրոն» կազմակերպության հետ գործընկերության շրջանակներում` Հայաստանի ինտերնետ-հանրության հետ համատեղ:

«Մենք առաջնահերթ նշանակություն ենք տալիս կրթական ծրագրերին` դրանք իրականացնելով «Վառ ապագա Beeline-ի հետ» կարգախոսի ներքո: Ժամանակակից աշխարհում համակարգչով աշխատելու հմտություններն անհրաժեշտ են ցանկացած ոլորտում, եւ այդ պատճառով «ԱրմենՏել»-ը` որպես կապի ինտեգրված օպերատոր, ոչ միայն պարզապես հովանավորում է կրթական ծրագրերը, այլեւ շեշտը դնում է երիտասարդության համակարգչային գրագիտության բարձրացման վրա»,- ասել է «ԱրմեՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: