14:34 | 12.05.10 | Նորություններ | 2868
Երեւան/Մեդիամաքս/. Փարիզում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Orange Armenia-ի “T.I.GRA.N” (Tower InterGRated Armenian Network) պիլոտային նախագիծը «Ֆրանս Տելեկոմ» խմբի կողմից ստացել է հատուկ մրցանակ նորարարության համար:
Նախագիծը թույլ կտա կառուցել շարժական կապի ցանց շատ ավելի քիչ ծախսերով և ժամկետներում: T.I.GRA.N-ի նորարարությունը կայանի յուրահատուկ կառուցվածքն է. սարքավորումներն այժմ տեղադրվում են անմիջապես աշտարակի ներսում տեղադրված հատուկ պլատֆորմի վրա: Այս մոտեցումը թույլ է տալիս օպտիմալացնել աշտարակների նախագծումն ու կառուցումը տեղի, կառուցման եւ ծախսերի առումով:
«Ես երջանիկ եմ ղեկավարել այս թիմը, որը լի է նոր մտքերով: T.I.GRA.N-ի թիմը կազմված է հայ և ֆրանսիացի ինժեներներից, և այն նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Մենք մեծ խմբի մասն ենք կազմում, եւ T.I.GRA.N-ի սկզբունքն ապագայում կօգտագործվի այլ վայրերում բջջային ցանցերի կառուցման ժամանակ: Orange Armenia-ն իսկապես հպարտ է այս ներդրման համար», - ասաց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Նախագիծը ծնվել է անցյալ տարի, եւ առաջին T.I.GRA.N աշտարակը տեղադրվել է 2009թ. հունիսին: Մինչ օրս արդեն կառուցվել է ավելի քան 100 աշտարակ այս նոր սկզբունքով: