15:00 | 11.05.10 | Նորություններ | 3411
Երեւան/Մեդիամաքս/. «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղը հայտարարել է մրցույթ Symbian-ի, Android-ի եւ Windows Mobile-ի բջջային գործառնական համակարգերի տեղայնացման մշակման համար` մինչեւ $5000-ի դրամաշնորհ ստանալու համար:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի տեղեկատվական ծրագրերի համակարգող Անդրանիկ Մարկոսյանը, մրցույթի նպատակը այնպիսի ծրագրային ապահովման մշակումն է, որը սպառողներին թույլ կտա իրենց հեռախոսներով կարդալ տեքստեր եւ այցելել կայքէջեր հայերեն լեզվով:
Մրցույթի մասնակիցների նկատմամբ տեխնիկական պահանջներն են` մշակվող ծրագրային ապահովման բաց կոդ (open source), տեղադրման պարզությունը եւ հետագա նորացումների աջակցությունը:
Դրամաշնորհ ստանալու հայտերն ընդունվում են «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղում մինչեւ 2010թ. մայիսի 21-ը:
Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ կազմակերպության կայքէջում` www.osi.am: