15:03 | 30.04.10 | Նորություններ | 3228

    VivaCell-MTS-ը նոութբուքեր է հանձնել մանկական լուսանկարչական մրցույթի հաղթողներին:

    Երեւան/Մեդիամաքս/. VivaCell-MTS բջջային օպերատորը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման  հիմնադրամը (FPWC) այսօր նվերներ են հանձնել «Ջուր» թեմայով մանկական լուսանկարչական մրցույթի հաղթողներին:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, մրցույթում ներկայացվել են «Կանաչ սերունդ» քարոզարշավին մասնակցած 16 հեղինակների 20 աշխատանքներ:
     
    VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ նման նախաձեռնությունները շատ կարեւոր են, քանի որ հնարավորություն են ընձեռում իրականությունը տեսնել երեխաների աչքերով:

    Երեք լավագույն աշխատանքների հեղինակները նոութբուքեր են ստացել VivaCell- MTS-ի կողմից, իսկ չորրորդ տեղը զբաղեցրած մասնակցին FPWC-ը նվիրել է հեծանիվ: Մրցույթի մնացած մասնակիցները կմեկնեն “SunChild” ամառային դպրոց: