14:35 | 01.04.10 | Նորություններ | 2765

Orange-ը իջեցրել է «Ամեն ամիս» ծառայության սակագները

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia ընկերությունն այսօր հայտարարել է «Ամեն ամիս» ամսական բաժանորդագրության ծառայության սակագների իջեցման մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, այժմ «Ամեն ամիս» ծառայության բոլոր բաժանորդները կարող են այլ բջջային եւ ֆիքսված ցանցերի հեռախոսահամարներին զանգահարել մեկ րոպեի դիմաց 35 դրամ սակագնով` նախկին 50, 40 եւ 35 դրամ սակագների փոխարեն:

Ծառայության բաժանորդները կարող են ամսավճարն ամբողջությամբ օգտագործել Orange-ի ձայնային եւ ինտերնետային ծառայություններից օգտվելու համար: Օրինակ, «Ամեն ամիս 4000» սակագնային պլանի բաժանորդը կարող է օգտագործել իր ամսավճարը ավելի քան 100 րոպե դեպի այլ ցանցեր զանգահարելու եւ շուրջ 30 SMS բոլոր ուղղություններով ուղարկելու համար:

Ինչպես եւ նախկինում, Orange-ի «Ամեն ամիս» սակագնային պլաններն առաջարկում են անվճար խոսել մտերիմների հետ` ներառելով 1000-1500 անվճար րոպե ցանցի ներսում: Այդ րոպեները սպառելու դեպքում բաժանորդը հնարավորություն է ստանում Orang-ի ցանցի ներսում խոսել մեկ րոպեի դիմաց 5 դրամ սակագնով: