17:02 | 31.03.10 | Նորություններ | 3483
Երեւան/Մեդիամաքս/. Вееline-ը հայտարարել է Hi Line լայնաշերտ ինտերնետի ծառայության մատուցման աշխարհագրության ընդլայնման մասին:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, մարտի 31-ից ծառայությունը հասանելի է Հայաստանի 25 քաղաքներում եւ ներառում է երկրի բոլոր մարզերը:
Մարտ ամսին այն քաղաքների ցանկը, որտեղ հասանելի Hi Line ծառայությունը, համալրվել է Վայք, Ջերմուկ, Թումանյան, Չարենցավան, Հրազդան, Արտաշատ եւ Նոյեմբերյան քաղաքներով:
«Վերջին ամսվա ընթացքում մենք ոչ միայն ընդգրկել ենք նոր քաղաքներ Hi Line ծառայության աշխարհագրության մեջ, այլեւ էականորեն ավելացրել ենք հնարավորություններն այն քաղաքներում, որտեղ ծառայությունն արդեն իսկ մատուցվում էր: Մենք համոզված ենք, որ մարզերի բնակչության համար ինտերնետի մատչելիությունը եւս մեկ քայլ է դեպի Հայաստանի տարածաշրջանների համաչափ եւ ներդաշնակ զարգացում»,- ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Hi Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-մուտք սովորական հեռախոսագծով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար:
Hi Line ծառայության միացման եւ սպասարկման հետ կապված հարցերով կարելի է զանգահարել 100 հեռախոսահամարով: