15:15 | 29.03.10 | Նորություններ | 3703
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ի բաժանորդները սովորական սպասազանգի փոխարեն կարող են ընտրել իրենց ցանկացած երաժշտությունը:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Orange Armenia-ի մամուլի ծառայությունում, «Orange Ամեն ամիս» եւ «Orange Բիզնես» բաժանորդների համար ծառայության ամսական արժեքը կազմում է 300 դրամ, իսկ «Orange Խոսենք» ծառայության բաժանորդների համար` օրական 10 դրամ:
Ծառայության ակտիվացումն անվճար է:
Բաժանորդներն իրենց ընտրած երաժշտական հատվածի համար վճարում կկատարեն միայն մեկ անգամ, եւ մեղեդին կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի վիրտուալ ձայնադարանում: Օպերատորի բաժանորդները հնարավորություն ունեն ձայնադարանում պահպանել մինչեւ 20 մեղեդի եւ ցանկության դեպքում պարբերաբար փոխել սպասազանգը այդ մեղեդիներից որեւէ մեկով` առանց դրա համար կրկին վճարելու: