17:06 | 10.03.10 | Նորություններ | 3184

Orange Armenia-ի բաժանորդները կարող են օգտվել ռոումինգի ծառայությունից 84 երկրներում` իրական ժամանակում հետեւելով իրենց հաշվեկշռին:

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ի բաժանորդները կարող են օգտվել ռոումինգի ծառայությունից 84 երկրներում` իրական ժամանակում հետեւելով իրենց հաշվեկշռին:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, Orange Travel ծառայությունը Orange Armenia-ի բաժանորդներին թույլ է տալիս մշտապես հետեւել ընթացիկ հաշվեկշռին, ինչպես Հայաստանում` հավաքելով *133# հրահանգը:

Մամուլի ծառայությունում տեղեկացրել են նաեւ, որ եվրոպական 7 երկրներում, որտեղ գործում է Orange-ը, Հայաստանի ռոումինգ-բաժանորդների համար գործում է հատուկ սակագին ինչպես տեղական զանգերի, այնպես էլ դեպի այլ երկրներ, այդ թվում նաեւ դեպի Հայաստան կատարվող եւ ստացվող զանգերի համար:

Ընկերությունում նշել են, որ 2010թ. Orange-ը շարունակելու է ընդլայնել ռոումինգ-գործընկերների ցանկը: