14:17 | 02.03.10 | Նորություններ | 3850

Orange Armenia-ն ներկայացրել է կանանց տոներին նվիրված գարնանային նոր առաջարկները

Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր ներկայացրել է կանանց տոներին նվիրված գարնանային նոր առաջարկները:

Ինչպես այսօր Երեւանում հայտնել է Orange Armenia-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը, մարտի 1-ից մինչեւ ապրիլի 7-ը բոլոր նրանք, ովքեր կակտիվացնեն “Խոսենք” կանխավճարային ծառայության քարտ, կստանան 1000 անվճար րոպե Orange Armenia-ի ցանցում զանգահարելու համար եւ 1000 անվճար sms-հաղորդագրության հնարավորություն ցանկացած ուղղությամբ` ներառյալ բջջային կապի արտասահմանյան օպերատորները:

“Ամեն ամիս” ծառայության նոր բաժանորդներն անվճար կստանան “արծաթե” կամ “բրոնզե” հեռախոսահամար եւ կանացի հեռախոս հատուկ գնով` 6 ամիս բաժանորդագրությամբ, իսկ 7-րդ ամսավճարը կկազմի 0 դրամ”,- ասել է Արամ Մկրտչյանը:

Նա տեղեկացրել է նաեւ Orange-ի ինտերնետ-կապի նոր բաժանորդների համար տոնական առաջարկի մասին. Orange-ի ցանցին մարտի 1-ից մինչեւ ապրիլի 7-ը միացած բաժանորդներն իրենց սակագնային պլանում ներառված գերարագ ինտերնետի սովորական ծավալի փոխարեն կստանան կրկնակին, ինչպես նաեւ գեղեցիկ կանացի մոդեմ:

“Բոլոր ծառայությունների նվեր-փաթեթներում մեր նոր բաժանորդներին սպասում են նաեւ փոքրիկ անակնկալ նվերներ”,- նշել է Արամ Մկրտչյանը:

Ընկերության մարքեթինգի գծով տնօրենը տեղեկացրել է, որ տոնական միամսյակի շրջանակներում Orange Armenia-ն անակնկալ է պատրաստել Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի բնակիչների համար. օրերս “Շեն” բարեգործական կազմակերպության հետ համատեղ կբացվի համակարգչային ժամանակակից կենտրոն, ուր մինչեւ ապրիլի 7-ը գյուղի կանայք հնարավորություն կունենան անվճար ստանալ համակարգչից եւ ինտերնետից օգտվելու գիտելիքներ: