Երեւան/Մեդիամաքս/.Այսուհետ Orange Armenia-ի բաժանորդները կարող են իրենց հաշիվը վերալիցքավորել "Հայփոստ" ազգային փոստային օպերատորի ավելի քան 500 բաժանմունքներում:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Orange-ի մամուլի ծառայությունում, Orange-ի ծածկույթի մեծացմանը համընթաց կմեծանա նաեւ "Հայփոստի" այն բաժանմունքների թիվը, որտեղ վաճառվում են Orange-ի վերալիցքավորման եւ կանխավճարային քարտերը: Հետագայում Orange Armenia-ի ծառայությունների դիմաց վճարումներ հնարավոր կլինի կատարել "Հայփոստի" սպասարկման ամբողջ ցանցում` շուրջ 900 բաժանմունքներում:
ՙ"Հայփոստի" բաժանմունքներում կարելի է նաեւ ձեռք բերել Orange-ի կանխավճարային "Խոսենք" ծառայության քարտերը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ