16:51 | 22.02.10 | Նորություններ | 3332

"ԱրմենՏելը" լավատեսությամբ եւ վստահությամբ է նայում ապագային

ՙԵրեւան/Մեդիամաքս/."ԱրմենՏելի" գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հայտարարել է, որ "2009-ը թվականը բեկումնային տարի էր մեր ընկերության համար":
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են "ԱրմենՏել"-ի մամուլի ծառայությունում, "Կամուրջ 2010" Միջազգային տնտեսական Համաժողովի կազկոմիտեն փետրվարի 21-ին պարգեւատրել է Իգոր Կլիմկոյին "Արդյունավետ կառավարման համար": Հանձնելով պատվոգիրը, Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Կազարանը նշել է "ԱրմենՏել" ընկերության եւ անձամբ Իգոր Կլիմկոյի ներդրումը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի ոլորտում:
ՙԻնձ հաճելի է պարգեւատրել "Կամուրջ 2010" Համաժողովի ամենաակտիվ մասնակիցներից մեկին բիզնեսն արդյունավետ կառավարելու եւ լուրջ ներդրումներ կատարելու համար", - նշեց նա:
ՙԴեռ չի լրացել մեկ տարին, ինչ ես ստանձնել եմ "ԱրմենՏել" ընկերության ղեկավարի պաշտոնը և այս պատվոգիրը ես դիտարկում եմ ոչ միայն իբրև մեր ընկերության նվաճումների ճանաչում, այլ նաև իբրև հետագա աշխատանքների գրավական: Մեր ընկերության համար 2009-ը թվականը բեկումնային տարի էր. այն անցել է հաճախորդի հանդեպ հոգատարության նշանաբանի ներքո, և այն հսկայական աշխատանքը, որ մենք կատարել ենք, թույլ է տալիս լավատեսորեն նայել դեպի ապագա: 2010-ին մենք կշարունակենք անել ամեն հնարավորը, որպեսզի դառնանք  ավելի դինամիկ ընկերություն", - նշել է Իգոր Կլիմկոն:
ՙ"ԱրմենՏել" ՓԲԸ-ն ակտիվորեն մասնակցել է Համաժողովի աշխատանքներին: Իգոր Կլիմկոն զեկույցներ է ներկայացրել "Արդյունավետ կառավարումը ետճգնաժամային զարգացման պայմաններում" և "Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները եւ երկրի ինտեգրումը գլոբալ տեղեկատվական ցանց" թեմաներով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ