Երեւան /Մեդիամաքս/. Apple ընկերությունն ավելացրել է Հայաստանն այն երկրների ցանկում, որոնց բնակիչները կարող են օգտվել App Store օն-լայն խանութից` iPhone-ի եւ iPod touch-ի համար ծրագրեր ձեռք բերելու համար:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հաղորդագրությունն այս մասին տեղադրված է Apple-ի նորությունների կայքում` iPhone-ի համար նախատեսված ծրագրերի մշակողների համար:

Հայաստանի հետ միասին App Store-ը մատչելի է դարձել Բուլղարիայում, Հորդանանում, Մակեդոնիայում, ինչպես նաեւ մի շարք  աֆրիկյան երկրներում:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ Orange Armenia բջջային օպերատորն այս տարի նախատեսում է iPhone-ի վաճառքներ սկսել Հայաստանում: