17:22 | 19.01.10 | Նորություններ | 3115

    ADC-ի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ռուսլան Ֆիլատովը

    Երեւան /Մեդիամաքս/. 2010թ. հունվարի 1-ից ADC ինտերնետ-պրովայդերի գլխավոր տնօրեն է նշանակվել Ռուսլան Ֆիլատովը, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:

    Ռուսլան Ֆիլատովն այդ պաշտոնում փոխարինել է Հարալդ Գրիթենին:

    ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ տարբեր տարիներին Ռուսլան Ֆիլատովն աշխատել է որպես Dixis ընկերության գլխավոր տնօրեն, ռուսաստանյան «Մեգաֆոն» բջջային օպերատորի գլխավոր տնօրենի տեղակալ, MCT Russia ընկերության առեւտրային տնօրեն, ուկրաինական UMC բջջային օպերատորի մարկեթինգի գծով փոխտնօրեն: