13:45 | 18.01.10 | Նորություններ | 3418
Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորի հաջողության գաղտնիքներից մեկը բարոյականության սկզբունքների վրա հիմնված արժեքային համակարգն է:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այդ մասին ասել է «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում:
«Հաջողության հասնելը պահանջում է որոշակի հմտությունների զարգացում եւ հետեւողականություն: Նրանք, ովքեր ղեկավարվում են բարոյականության սկզբունքների վրա հիմնված արժեքային համակարգով եւ հաջողության են հասնում համատեղ ջանքերով, ունենում են ամենամեծ շահույթը: Դրանում է թաքնված մեր հաջողության գաղտնիքը»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: