10:30 | 17.12.09 | Նորություններ | 3017

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ղեկավարը հարգանքի վրա հիմնված կառավարման մոդելի կողմնակից է

Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը իր ընկերության ամենաթանկ կապիտալը համարում է աշխատակիցներին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ղեկավարն այդ մասին ասել է Երեւանի կառավարման համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը ընթացքում:

«Վստահաբար կարող եմ ասել, որ հարգանքի վրա խարսխված կառավարման մոդելը շատ կարճ ժամանակահատվածում ապահովում է ցանկալի արդյունք: Այն իրենից ներկայացնում է գործողությունների շարք, որը տանում է դեպի կայուն զարգացում` հանգեցնելով բարձր որակի բոլոր ոլորտներում»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: