10:35 | 14.12.09 | Նորություններ | 3327
Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելը” (Beeline ապրանքանիշ) հայտարարել է մուլտիմեդիային հաղորդագրությունների /MMS/ միջազգային փոխանակման ծառայությունը առեւտրային շահագործման հանձնելու մասին:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, այսուհետ Beeline բջջային ցանցի բաժանորդները կարող են MMS-հաղորդագրություններ փոխանակել եվրոպական մի շարք երկրների` Բելառուսի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Չեխիայի, Հունգարիայի, Լյուքսեմբուրգի, Մոնտենեգրոյի, Պորտուգալիայի, Սլովակիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Չինաստանի ու Ֆիլիպինների բջջային օպերատորների բաժանորդների հետ:
Beeline-ի ցանցում ելքային մեկ MMS-հաղորդագրության արժեքը կազմում է 50 դրամ, դեպի ՀՀ բջջային այլ ցանցեր եւ “Վիմպելկոմ” խմբի օպերատորներ` 55 դրամ, իսկ դեպի միջազգային այլ օպերատորներ` 299 դրամ` ներառյալ ԱԱՀ: Մուտքային MMS-հաղորդագրություններն անվճար են: