13:55 | 10.12.09 | Նորություններ | 2797

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ֆինանսավորել է հակակարկտային կայանների տեղադրումը

Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ֆինանսավորել է 6 միավոր «Զենիթ» հակակարկտային կայանների տեղադրումը Արամավիրի մարզի Այգեշատ, Բերքաշատ եւ Շենավան գյուղերում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, այդ գյուղերի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ դրանցում անցյալ տարի կարկուտի հետեւանքով բերքի կորուստը կազմել է 50-ից 60 տոկոս:

Կայանները գործում են հեռակառավարման ռեժիմով` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի GPRS կապի հիման վրա: