16:36 | 09.12.09 | Նորություններ | 2865

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իջեցնում է WAP-ի սակագները եւ հայտարարում երկու նոր ծառայությունների մասին

Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորն այսօր 1 Մբ շարժական ինտերնետի գինը 77 դրամից իջեցրել է մինչեւ 18 դրամ եւ հայտարարել երկու նոր ծառայությունների մասին` «MegaWAP» եւ «18000 զանգ»:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամլո ծառայությունում, «MegaWAP» ծառայության միջոցով «18+» սակագնային պլանի բաժանորդները կարող են 24 ժամ անվճար շփվել odnoklassniki.ru սոցիալական կայքում, իսկ «18000 զանգ» ծառայությունը թույլ կտա կատարել անսահմանափակ թվով զանգեր խմբի ներսում:

«MegaWAP» ծառայության ակտիվացման համար «18+»սակագնային պլանի բաժանորդները պետք է հավաքեն *118*18# եւ սեղմեն զանգի հրահանգը (ակտիվացման արժեքը` 18 դրամ): «MegaWAP»ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է հավաքել *118*88# եւ հաստատել այն զանգահարելու կոճակի միջոցով (ակտիվացման արժեքը` 48 դրամ):