13:07 | 09.12.09 | Նորություններ | 2612

Orange Armenia-ն պարգեւատրել է 100-հազարերորդ բաժանորդին

Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան շնորհավորել եւ նվեր է հանձնել օպերատորի բջջային կապի 100-հազարերորդ բաժանորդին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Էջմիածնի 24-ամյա բնակիչ Վերոնիկա Առուստամյանն այսօր Երեւանում Orange Armenia ընկերության կողմից նվեր է ստացել նոութբուք` միացված ՙԻնտերնետ հիմա՚ ծառայությանը:

Բրունո Դյութուայի խոսքերով, այն հանգամանքը, որ ծառայություններ մատուցելու 5 շաբաթվա ընթացքում Orange Armenia-ին հաջողվել է ներգրավել 100 հազար բաժանորդ, խոսում է նոր օպերատորի նկատմամբ աշխույժ հետաքրքրության եւ վստահության մասին:

Ընկերության գլխավոր տնօրենը հայտնել է նաեւ, որ Orange Armenia-ի բաժանորդների խոսակցության միջին ամսական տեւողությունը մեկ բաժանորդի համար կազմել է 200 րոպե: