17:38 | 26.10.09 | Նորություններ | 3021
Երեւան /Մեդիամաքս/. Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը եւ Orange Armenia ընկերությունն այսօր ստորագրել են երկարատեւ գործընկերության մասին հուշագիր:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Orange Armenia-ի մամլո ծառայությունում, կողմերը մտադիր են համագործակցել կրթության, դասախոսների փոխանակման եւ մի շարք այլ ոլորտներում:
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը եւ Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, ովքեր ստորագրել են հուշագիրը, գոհունակություն են հայտնել գործընկերության մեկնարկի առթիվ` նշելով, որ այն կդառնա կրթական հաստատության եւ համաշխարհային հեղինակություն ունեցող ընկերության համագործակցության ժամանակակից մոդել:
Համագործակցության շրջանակներում առաջին ծրագրերը կյանքի կկոչվեն արդեն հաջորդ տարի: