14:01 | 26.10.09 | Նորություններ | 4494

    ՏՀՏ ընկերությունները Թբիլիսիում կմասնակցեն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը

    Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ՏՏ ընկերությունները հոկտեմբերի 29-30-ը Թբիլիսիում կմասնակցեն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային երկրորդ ամենամյա միջոցառմանը:

    Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամլո ծառայությունում, Վրաստանում Հայաստանը կներկայացնեն E-dram, CHS Verisel Service, Strategic Partners, E-works, Spyur, Lime Tech, Margasoft Corp, IDS Design and Technologies, Grant Thornton Amyot եւ Macadamian AR ընկերությունները: 

    Միջոցառման ընթացքում կկայանա «Վրաստանի ՏՏ նորարարական կոնֆերանս 2009»-ը, որի շրջանակներում կկարեւորվի ՏՀՏ դերը տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական զարգացման նախադրյալներ ստեղծելու գործում, կներկայացվեն ՏՀՏ ոլորտի առաջատար մոտեցումներն ու լուծումները:

    Միջոցառման ընթացքում կկայանա հայաստանյան ընկերությունների կողմից մշակված գործարար նախագծերի շնորհանդեսը: