17:06 | 23.10.09 | Նորություններ | 3256

“ԱրմենՏելը”` մանկապատանեկան թատերական փառատոնի գլխավոր հովանավոր

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հանդես է եկել որպես Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված “Նռան հատիկ” մանկապատանեկան թատերական փառատոնի գլխավոր հովանավոր:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Beeline-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր ասել է, որ փառատոնը եզակի իրադարձություն է Հայաստանի թատերական կյանքում: “Մեր ընկերությունն ուրախ է աջակցել այդ նախաձեռնությանը, որը երեխաների համար դուռ է բացում դեպի նոր հիասքանչ աշխարհ”, - ասել է Իգոր Կլիմկոն:  

Փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը երեւանյան “Մետրո” թատրոնի բեմում կներկայացվեն Հովհ. Թումանյանի 24 ստեղծագործությունները:

Փառատոնին կմասնակցեն մանկապատանեկան թատերական խմբեր Հայաստանից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից եւ Ջավախքից: