13:41 | 31.07.09 | Նորություններ | 3866

“Վիվասել-ՄՏՍ”-ը եւ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը համագործակցելու են ՁԻԱՀ-ի դեմ պայքարում

Երեւան /Մեդիամաքս/. “Վիվասել-ՄՏՍ”-ը եւ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը այսօր համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:

Համագործակցության առաջին քայլը լինելու է ՁԻԱՀ-ի դեմ պայքարը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը նշել է, որ “արդեն 10 տարուց ավելի այդ աղետը վերաբերում է նաեւ Հայաստանին, եւ համագործակցության շրջանակներում մենք մտադիր ենք անել հնարավոր ամեն ինչ դրան հակազդելու համար”:

“Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ “եթե մենք տեղեկացված եւ զգոն չլինենք, մի քանի տասնամյակ հետո ՁԻԱՀ-ը կարող է դառնալ ցեղասպանության տեսակներից մեկը՚: Նա քաղաքացիներին կոչ է արել պարբերաբար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առկայության հետազոտություն անցնել:

Մխիթար Մնացականյանը եւ Ռալֆ Յիրիկյանն այսօր հանձնել են իրենց արյան անալիզները: