16:48 | 23.07.09 | Նորություններ | 3525

    «ԱրմենՏելը» ավելացրել է 3G եւ GPRS ռոումինգ-գործընկերների թիվը

    Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հայտարարել է 3G եւ GPRS ռոումինգի ոլորտում գործընկերների թիվն ավելացնելու մասին:

    Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերությունում, ներկայումս 3G-ռոումինգը հասանելի է աշխարհի 28 երկրներում, իսկ GPRS-ռոումինգը` 56 երկրներում:

    Հուլիսին Beeline-ի բաժանորդների համար բացվել է երկկողմանի 3G-ռոումինգ Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Խորվաթիայում, երկկողմանի GPRS-ռոումինգ` Շվեյցարիայում եւ Լիտվայում:

    «3G ու GPRS ռոումինգի ոլորտում գործընկերների թվի ավելացումը ժամանակի պահանջ է. չէ՞ որ այսօր բջջային ցանցի օգնությամբ ինտերնետից օգտվելը սովորական երեւույթ է», - հայտարարել է «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

    «ԱրմենՏելի» ռոումինգ գործընկերների թիվը, ներառյալ գլոբալ ռոումինգի ծառայությունները, ներկայումս կազմում է 475 օպերատոր աշխարհի 214 երկրներում: