13:10 | 23.07.09 | Նորություններ | 2879

“Արմինկոն” կայքերի տերերին խորհուրդ է տալիս բարդացնել ծածկագրերը

Երեւան /Մեդիամաքս/. Նախորդ շաբաթ “Արմինկոյի” սերվերի վրա տեղակայված կայքերը ենթարկվել են աննախադեպ թվով հարձակումների, այսօր Երեւանում հայտարարել է ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղիյանը:

“Ընկերությունն ետ է մղել հարձակումները, ձեռնարկել է անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ` կայքերի ծածկագրերում սիմվոլների քանակը հասցնելով մինչեւ 10 նիշի եւ դրանք ուղարկելով մեր հոսթինգի հաճախորդներին”, - ասել է Գրիգոր Սաղիյանը:

Նրա խոսքերով, ՀՀ կայքերի վրա հարձակումներ են կատարվել Սաուդյան Արաբիայի, Հարավային Կորեայի եւ Չինաստանի IP հասցեներից, իսկ հարձակումների ընթացքում կիրառվել է հատուկ բառարանի միջոցով ծածկագրերի ընտրության մեթոդը:

Գրիգոր Սաղիյանը հայաստանյան կայքերի տերերին խորհուրդ է տվել բարդացնել մուտքի ծածկագրերը, մասնավորապես` երկարացնել դրանք եւ համախմբել գլխատառերը, թվերն ու սիմվոլները: