11:50 | 23.07.09 | Նորություններ | 3205
Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. առաջին կիսամյակի արդյունքներով 5 հեռահաղորդակցային ընկերություններ ընդգրկվել են ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցուցակում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, 2009թ. առաջին կիսամյակում հեռահաղորդակցային ոլորտի խոշորագույն հարկատուն է “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ), որը ցուցակում զբաղեցրել է 2-րդ տեղը: Ընկերության վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 7 մլրդ 124 մլն 515.6 հազ. դրամ:
3-րդ տեղում է 6 մլրդ 551 մլն 129.3 հազ դրամի հարկեր վճարած “Ղ-Տելեկոմ” ընկերությունը (Vivacell-MTS ապրանքանիշ): 18-րդ տեղում է “Orange Armenia” ընկերությունը (1 մլրդ 256 մլն 763.2 հազ. դրամ):
ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցուցակում ընդգրկվել է նաեւ iCON Communications ինտերնետ պրովայդերը (83-րդ տեղ, 349 մլն 623.1 հազ. դրամ): 120-րդ տեղում է Fibernet Communication ընկերությունը (246 մլն 518.8 հազ. դրամ):