09:58 | 20.07.09 | Նորություններ | 3107
Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այս տարվա երկրորդ կիսամյակում իր ինտերնետային ենթակառուցվածքի զարգացման համար կներդնի $1.5 մլն, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Ծաղկաձորում հանդես գալով «ԱրմենՏելի» կազմակերպած սեմինարում` Իգոր Կլիմկոն նկատել է,որ ընկերությանն ավելի շահեկան է աշխատել ինտերնետային ծառայությունների մեծածախ շուկայում, քան մանրածախ: Իգոր Կլիմկոն ասել է, որ ինտերնետ պրովայդերները պետք է կառուցեն սեփական ցանցերը եւ դրանք հասցնեն հաճախորդներին, այլ ոչ թե «ԱրմենՏելից» պահանջեն ենթակառուցվածքի տրամադրում:
Ընկերության ղեկավարն ընդգծել է, որ վերջին տարվա ընթացքում «ԱրմենՏելը» մեծածախ ինտերնետի գինն իջեցրել է 9 անգամ, սակայն հայաստանյան ինտերնետ պրովայդերների բաժանորդների համար գները չեն փոխվել: