08:50 | 03.07.09 | Նորություններ | 3392

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարել է բիլլինգի կոնվերգենցիայի մասին

Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը այսօր հայտարարել է կանխավճարային եւ հետվճարային բաժանորդների բիլլինգի կոնվերգենցիայի մասին:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերությունում, բիլլինգի կոնվերգենցիան թույլ կտա թողարկել շուկայի տարբեր սեգմենտների համար նախատեսված տարբերակված համալիր ծառայությունների փաթեթներ` ունենալով  միասնական տվյալների բազա բոլոր հետվճարային եւ կանխավճարային բաժանորդների համար:

«Բիլլինգի կոնվերգենցիան հաճախորդներին ավելի մեծ ճկունության հնարավորություն է ընձեռում, ինչպիսիք են նորարական գնային սխեմաները, կոմպլեքս ծառայությունների փաթեթները եւ վճարումների մի շարք տարբերակները` բոլոր ձայնային եւ հաջորդ սերնդի ծառայությունների համար», - ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ծրագրային ապահովման մատակարարն է ESKADENIA Software-ը: