14:26 | 01.07.09 | Նորություններ | 3212

ՀԾԿՀ-ն տուգանք է նշանակել “ԱրմենՏելին”

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր “ԱրմենՏել” ընկերությանը (Beeline ապրանքանիշ) 8 մլն դրամի տուգանք է նշանակել:

Ինչպես նիստում տեղեկացրել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, որոշումը պայմանավորված է “ԱրմենՏելի” կողմից երկու լիցենզավորված կազմակերպություններին ելքային ձայնային ծառայությունների տրամադրման կարգը խախտելու հանգամանքով:

Հանձնաժողովը “ԱրմենՏելին” պարտավորեցրել է 2 շաբաթվա ընթացքում նշված գումարն վճարել ՀՀ պետբյուջե եւ ՀԾԿՀ-ին ներկայացնել վճարման մասին համապատասխան փաստաթղթերը: