12:55 | 24.06.09 | Նորություններ | 2960

VivaCell-MTS-ը մտադիր է ընդլայնել GSM ցանցի ծածկույթը

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ մասամբ բավարարել է GSM ցանցի ծածկույթի ընդլայնման նպատակով ռադիոհաճախականությունների տրամադրման վերաբերյալ “Ղ-Տելեկոմ” (VivaCell-MTS ապրանքանիշ) ընկերության հայտը: 

Ինչպես այսօր հայտնել է հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, ընկերության հայտը ՀԾԿՀ-ն չի կարող բավարարել ամբողջությամբ, քանի որ որոշ հաճախականություններ կոչված են սպասարկելու կառավարական կառույցները:

Նա նշել է, որ ՀԾԿՀ-ն դիմել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը` ռադիոհաճախականությունների ցուցակը վերանայելու եւ “Ղ-Տելեկոմի” կողմից նշված ռադիոհաճախականությունների ազատման հնարավորությունը ուսումնասիրելու առաջարկով: