15:16 | 23.06.09 | Նորություններ | 3373

Հայտարարվել է Beeline-ի սպասարկման որակի բարձրացման նոր ծրագրի մասին

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելը” (Beeline ապրանքանիշ) հայտարարել է Երեւանում /Աբովյան 19 եւ Նժդեհի 5/ վաճառքի եւ սպասարկման երկու նոր գրասենյակների բացման մասին:

“Տեխնիկական հագեցվածության մակարդակը եւ վաճառքի ու սպասարկման գրասենյակների ավելացումը մեզ նոր չափանիշներ են թելադրում: Վստահ եմ, որ գրասենյակներում հօգուտ հաճախորդի կողմնորոշումը եւ անթերի սպասարկումը կդառնան Beeline-ի սպասարկման որակի բարձրացման նոր ծրագրի հաջողության գրավականը”,- բացման արարողության ժամանակ ասել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

2009թ. սկզբից բացվել է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման 9 գրասենյակ, այդ թվում` Եղվարդում, Նոր Հաճնում, Սեւանում, Ջերմուկում, Վարդենիսում եւ Ծաղկաձորում: Ներկայումս Հայաստանում գործում է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման շուրջ 60 գրասենյակ:

Աբովյան 19 հասցեում տեղակայված գրասենյակում առաջարկվելու է ծառայությունների ողջ փաթեթը, բացառությամբ ֆիքսված կապի անջատված համարների վերամիացումը: Beeline-ի վաճառքի եւ սպասարկման մնացած բոլոր գրասենյակներում ծառայությունները մատուցվում են առանց սահմանափակումների: