12:44 | 18.06.09 | Նորություններ | 3698

ADC-ն առաջարկում է «Անվճար միացում»

Երևան /Մեդիամաքս/. ADC ինտերնետ պրովայդերը հայտարարել է նոր բաժանորդներ համար «Անվճար միացում» ակցիայի մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, հունիսի 18-ից 30-ը ADC-ի լայնաշերտ ինտերնետի կամ տվյալների հաղորդման ծառայություններին միացող հաճախորդները կազատվեն 50 հազար դրամ միացման վարձի վճարումից:

«Անվճար միացում» ակցիան ներառում է ADC-ի բոլոր ծառայությունները:

ADC-ն առաջարկում է “Internet Office for ISP” փաթեթը Ինտերնետ պրովայդերների համար, իսկ “Internet Office Mini” փաթեթը` փոքրածավալ կազմակերպություններին:

«Internet Office Mini» փաթեթը ADC-ի կողմից արդեն տրամադրվում է նոր, իջեցված գներով:

Ակցիայի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.adc.am կայքում: