13:21 | 17.06.09 | Նորություններ | 3461

ՀԾԿՀ-ն 21 ընկերություններից ետ է կանչել տվյալների փոխանցման արտոնագրերը

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր 21 ընկերություններից ետ է կանչել տվյալների փոխանցման եւ ինտերնետային ծառայությունների մատուցման արտոնագրերը:

Ինչպես տեղեկացրել է ՀԾԿՀ ներկայացուցիչ Հմայակ Ամիրաղյանը, նշված բոլոր ընկերությունները պարտքեր ունեն` կապված արտոնագրի տրամադրման դիմաց գանձվող պետական տուրքի վճարման հետ:

Բոլոր ընկերությունների ընդհանուր պարտքը կազմում է 5.4 մլն դրամ: