13:49 | 17.06.09 | Նորություններ | 3191

VivaCell-MTS-ը գործարկել է 3G ռոումինգ Ռուսաստանում եւ մի շարք եվրոպական երկրներում

Երեւան /Մեդիամաքս/. VivaCell-MTS բջջային օպերատորը հայտարարել է 16 արտասահմանյան օպերատորների ցանցերում 3G ռոումինգի գործարկման մասին:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, ընկերության բաժանորդները կարող են օգտվել 3G ռոումինգի ծառայությունից 16 օպերատորների ցանցերում ` Բելգիայում, Եգիպտոսում, էստոնիայում, Ֆրանսիայում, Հոնկոնգում, Իսլանդիայում, Մակեդոնիայում, Լեհաստանում, Պուեռտո Ռիկոյում, Ռուսաստանում, Իսպանիայում, Թանզանիայում, Կոլումբիայում եւ Շվեդիայում:

VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարել է, որ մոտ ապագայում ընկերությունն ընդլայնելու է 3G ռոումինգի աշխարհագրությունը: 

VivaCell-MTS-ի բաժանորդները կարող են օգտվել ռոումինգի ծառայությունից 177 երկրների 375 օպերատորների ցանցերում (առանց ՄՏՍ խմբի ռոումինգ գործընկերների): Բացի այդ, ընկերությունն ունի 68 CAMEL ռոումինգ գործընկերներ 44 երկրներում եւ 87 GPRS ռոումինգ գործընկերներ` 56 երկրներում: