13:19 | 15.04.09 | Նորություններ | 3716

«ԱրմենՏելը» ներմուծում է «Սիրելի համարներ» ծառայության արտոնյալ սակագին

Երևան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է «Սիրելի համարներ» ծառայության մատուցման արտոնյալ սակագների մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, խոսակցության մեկ րոպեի արժեքը 4 դրամ է: «Սիրելի համարներ» ծառայության շրջանակներում հետվճարային համակարգի բաժանորդները հնարավորություն կունենան արտոնյալ կերպով շփվել Beeline-ի երեք հեռախոսահամարների հետ, իսկ կանխավճարային համակարգի բաժանորդները կարող են երկու համարներից կազմված խումբ ստեղծել:

«Սիրելի համարներ» ծառայությունը հասանելի է Beeline-ի բջջային ցանցի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներին եւ ակտիվ է բոլոր սակագնային պլանների համար, բացառությամբ «Ազատ շփում» սակագնային պլանի: Այն ավտոմատ կերպով տրամադրվում է Beeline-ի ցանցի առկա եւ նոր բաժանորդներին առանց միացման վարձի եւ բաժանորդավճարի: Ցանկն անվճար սահմանելուց հետո «Սիրելի» համարի յուրաքանչյուր հաջորդ փոփոխության դիմաց գանձվելու է 150 դրամ:

Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են անցնել «Սիրելի համարներ» ծառայության նոր սակագնին` դիմելով Beeline-ի Վաճառքների եւ բաժանորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարելով 0611 հեռախոսահամարով, իսկ կանխավճարային համակարգի բաժանորդների անցումը նոր սակագներին իրականացվելու է ավտոմատ եղանակով: