11:32 | 15.04.09 | Նորություններ | 3749
Երեւան /Մեդիամաքս/. “Նորվիկ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը ներդրել է Հայաստանում Nokia-ի պաշտոնական ներկայացուցիչ “Հայրապետյան եղբայրներ” ցանցում Nokia հեռախոսներ գնելու համար վարկերի ձեւակերպման օն-լայն համակարգը:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Նորվիկի” մարքետինգի բաժնում, “տեղում վարկի” ձեւակերպման գործընթացը զբաղեցնելու է 5-10 րոպե, իսկ մարումները կարելի է կատարել TelCell եւ Tandem վճարային համակարգերի ինքնասպասարկման տերմինալների, ինչպես նաեւ ArCa համակարգում ինտերնետային վճարումների միջոցով: