15:07 | 14.04.09 | Նորություններ | 3513

Ապրիլի 17-ին “Վիվասել-ՄՏՍ”-ը կգործարկի 3G ցանցը

Երեւան /Մեդիամաքս/. Ապրիլի 17-ին “Վիվասել-ՄՏՍ”-ը առեւտրային շահագործման կհանձնի 3G ցանցը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, գործարկման արարողությունը տեղի կունենա Գյումրիի “Հոկտեմբեր” կինոթատրոնում:

Ապրիլի սկզբին, պատասխանելով www.Itel.am պորտալում իր բլոգի այցելուների հարցերին, “Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել էր, որ  “Վիվասել-ՄՏՍ”-ի երրորդ սերնդի ցանցը (3G) ծառայություններ կառաջարկի ինչպես գործարար հատվածին, այնպես էլ երիտասարդությանը: 

“3G ծառայությունների սակագները մատչելի կլինեն լայն շուկայի համար”,- ասել էր ընկերության ղեկավարը: