10:57 | 14.04.09 | Նորություններ | 3570

Սահմանվել է ՏՏ ոլորտում լավագույն աշխատանքների համար ՀՀ նախագահի մրցանակ

Երևան /Մեդիամաքս/. ՀՀ-ում սահմանվել է ՏՏ ոլորտում նշանակալից հայտնագործությունների եւ լավագույն աշխատանքների համար ՀՀ նախագահի միջազգային մրցանակ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում, մրցանակի սահմանումը հավանության է արժանացել Կառավարարությանն առընթեր Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կողմից:

Ապրիլի 10-ին կայացած Խորհրդի նիստում որոշում է կայացվել պետական հաստատություններում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանն ուղղված 2010-2011 թթ նախատեսված ծրագրերի մի մասն այս տարի սկսելու մասին, ինչը թույլ կտա արդեն 2009 թվականի վերջին ունենալ էլեկտրոնային կառավարման գործող համակարգ:

Խորհրդի նիստում որոշում է կայացվել նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել քննարկել պարտադիր էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրման հնարավորությունը հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից: