17:07 | 10.04.09 | Նորություններ | 3273

Telcell-ը հատուկ մրցանակ է սահմանել «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» ուսանողական մրցույթի համար

Երևան /Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը հատուկ մրցանակ է սահմանել «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» ուսանողական ռեֆերատների մրցույթի լավագույն աշխատանքներից մեկի համար:

Մրցույթի նախաձեռնողներն եւ «Մեդիամաքս» գործակալությունը եւ Banks.am պորտալը, ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը:

Լավագուն ռեֆերատները կտեղադրվեն Banks.am պորտալում, իսկ առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակակիրները կպարգեւատրվեն համապատասխանաբար 150, 100 եւ 75 հազար դրամ դրամական մրցանակներով: Լավագույն աշխատանքների հեղինակները կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, տնտեսական բլոկի նախարարներին եւ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամներին:

Մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ շահագրգիռ կազմակերպություններն ու ընկերությունները կարող են սահմանել սեփական մրցանակներն ուսանողների համար: Առաջինն արձագանքել է Telcell վճարային համակարգը. ընկերության տնօրեն Արամ Ազատյանն այսօր ասել է, որ Telcell-ը սահմանում է 50 հազար դրամ մրցանակ, որը հանձնվելու է մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված աշխատանքներից մեկի հեղինակին:

«Մենք որոշեցինք մեր ավանդը ներդնել, քանի որ այս մրցույթը համարում ենք ակտիվ եւ մտածող երկտասարդությանն առաջ մղելու լավ միջոց: Հուսով եմ, որ մեր սահմանած մրցանակը լրացուցիչ խթան կհանդիսանա մրցույթին ուսանողների ակտիվ մասնակցության համար»,- ասել է Արամ Ազատյանը:

Ռեֆերատներն ընդունվում են www.Banks.am կայքի http://banks.am/index.php?al=contest բաժնում:

Ռեֆերատներն ընդունվում են ապրիլի 7-ից 20-ը ներառյալ: