11:23 | 10.04.09 | Նորություններ | 3778

Turkish Telecom-ը չի պատասխանում “ԱրմենՏելի” առաջարկությանը

Երեւան /Մեդիամաքս/. Turkish Telecom-ը չի պատասխանում Թուրքիայից Հայաստան օպտիկամալուխային ցանցի անցկացման վերաբերյալ “ԱրմենՏելի” առաջարկությանը, եւ այդ պատճառով նախագիծը ներկայումս սառեցված է:

Այդ մասին ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել է “ԱրմենՏելի” մամլո քարտուղար Անուշ Բեղլոյանը:

Թուրքիայից Հայաստան օպտիկամալուխային ցանցի անցկացման մասին երկու ընկերությունների միջեւ քննարկումները սկսվել են 2008 թվականին: “ԱրմենՏելը” Թուրքիայից մալուխի անցկացումը դիտարկում էր որպես Հայաստանին ինտերնետ մատակարարելու այլտնտրանքային ալիքի ստեղծում:

Ներկայումս Հայաստանը համաշխարհային ցանցին միացված է “ԱրմենՏելի” 2 մալուխի միջոցով, որոնք ելքեր ունեն Վրաստանի եւ Իրանի սահմաններում, եւ Fibernet ընկերության մեկ մալուխի միջոցով, որն անցնում է Երեւան-Թբիլիսի երկաթուղու երկայնքով: