14:39 | 14.04.09 | Նորություններ | 4148

Մինչեւ տարեվերջ Microsoft-ը Հայաստանում կբացի Նորարարական կենտրոն

Երեւան /Մեդիամաքս/. Մինչեւ տարեվերջ Microsoft-ը Հայաստանում կգործարկի Նորարարական կենտրոն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանն այսօր հայտնել է, որ հաստատվել են կենտրոնի բյուջեն, որը կազմելու է ավելի քան $1,5 մլն, եւ զարգացման եռամյա ծրագիրը: Նա նշել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում ՀՀ կառավարության եւ բուհերի, ինչպես նաեւ Intel, Hewlet Packard եւ Cisco ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ:

Գրիգոր Բարսեղյանի խոսքերով, կենտրոնի հիմնական նպատակը լինելու է ՀՀ ՏՏ զարգացմանն աջակցելը, տեղական արտադրողներին նախապատրաստելը եւ ՏՏ ոլորտում ուսանողությանը ներգրավելը: Բիզնես պլանի կազմման ընթացքում ակտիվորեն օգտագործվում է Խորվաթիայի Նորարարական կենտրոնի փորձը, որը համարվում է Եվրոպայում Microsoft-ի ամենահաջողված նախագծերից մեկը:

Գրիգոր Բարսեղյանը նաեւ տեղեկացրել է, որ մարտի 24-26-ը Վիենայում Microsoft-ի “Գործընկերներ կրթության ոլորտում” ծրագրի շրջանակներում հայ ուսուցիչները մասնակցել են “Եվրոպայի նորարար ուսուցիչները” ֆորումին: Հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա համանուն ֆորում մրցույթը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացող ուսուցիչները: