11:10 | 13.03.09 | Նորություններ | 4082

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը գործարկել է “Գիշերային ինտերնետ” ծառայությունը

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային կապի օպերատորը կանխավճարային բաժանորդների համար գործարկել է “Գիշերային ինտերնետ” նոր ծառայությունը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում,
“Գիշերային ինտերնետ” ծառայությունից օգտվելու դեպքում ժամը 01:00-ից մինչեւ 09:00-ն կանխավճարային բաժանորդները կարող են GPRS-ից օգտվել 1ՄԲ-ի դիմաց 55 դրամ սակագնով:

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ում GPRS-ի սովորական գինը 1 ՄԲ-ի դիմաց կազմում է 120-130 դրամ:

“Գիշերային ինտերնետ” ծառայության միացման արժեքը 300 դրամ է: