11:02 | 12.03.09 | Նորություններ | 3835

Vivacell-MTS-ի բաժանորդային բազայի մասնաբաժինը շուկայում հասել է 79%-ի

Երեւան /Մեդիամաքս/. Vivacell-MTS բջջային օպերատորի հասույթը 2008թ. ավելացել է 57 մլրդ 199,1 մլն դրամով` կազմելով 78 մլրդ 478,2 դրամ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով MTS-ի ֆինանսական ու գործառնական արդյունքները, ընկերության զուտ շահույթն անցյալ տարի կրճատվել է 1 մլրդ 802,3 մլն դրամով` կազմելով 548,7 դրամ:

Vivacell-MTS-ի մասնաբաժինը շուկայում ըստ բաժանորդային բազայի 2008թ. 4-րդ եռամսյակում 69%-ից հասել է 79%-ի, իսկ թափանցելիության մակարդակը պահպանվելէ 80%-ի մակարդակում:

2008թ. 4-րդ եռամսյակում Vivacell-MTS-ի բաժանորդային բազան ավելացել է 240 հազ. բաժանորդով` կազմելով 2 մլն 20 հազ.:

Ընկերության հասույթը 2008թ. չորրորդ եռամսյակում կազմել է 19 920,6 մլն դրամ` 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 7.8%-ով:

Ընկերության զուտ շահույթը հաշվետու ժամամակահատվածում 2007թ. 4-րդ եռամսյակի համեմատ կրճատվել է 94,1%-ով` կազմելով 137,2 մլն դրամ:

2008թ. չորրորդ եռամսյակում ՄՏՍ-ի կապիտալ ներդրումները ՀՀ հիմնական միջոցներում կազմել են $20 մլն:

Չորրորդ եռամսյակում ՀՀ-ում ՄՏՍ-ի մեկ բաժանորդից ստացված միջին ամսեկան եկամուտը (ARPU) կազմել է 5047,1 դրամ: