15:49 | 25.06.26 | Նորություններ | 247

Viva-ն «RED»-գործընկերների հետ շարունակում է զարգացնել Հայաստանի թվային էկոհամակարգը

Viva-ն շարունակում է հաջողությամբ ընդլայնել ոչ միայն «RED» սակագնային պլանի ծածկույթի աշխարհագրությունը, այլեւ գործընկերների ցանկը: 

Կոնվերգենտ լուծում ներկայացնող «RED»-ը հասել է Հայաստանի երրորդ խոշոր քաղաք՝ Վանաձոր: Սա լավ հնարավորություն է այն ընտանիքների համար, որոնք ցանկանում են դառնալ Viva-ի բաժանորդ եւ իրենց հայեցողությամբ ընտրել ֆիքսված կապի հասանելիություն առաջարկող մատակարարի: Հանրապետության հյուսիսում Viva-ի «RED»-գործընկեր է դարձել OVIO-ն: Համագործակցության մեկնարկն ազդարարվել է Վանաձորում:

Viva-OVIO համագործակցության շրջանակում ծառայությունների եւ տեխնոլոգիաների համակցման արդյունքում «RED»-ը Վանաձորում կապահովի հարմարավետ ու մատչելի «երեքը մեկում» լուծումներ ընտանիքների համար: Այն նախատեսված է հարմարավետությունն ու որակը գնահատող հաճախորդների համար: 

«RED» սակագնային պլանի բաժանորդները, բացի ֆիքսված ինտերնետից (մինչեւ 300 Մբ/վ արագությամբ), բջջային կապից եւ հեռուստաալիքներից, ունեն նաեւ «Kinodaran»-ից, «Иви» օնլայն կինոթատրոնից, «Yandex+» ծառայությունից օգտվելու հնարավորություն: Viva-ն հետզհետե հզորացնում է կոնվերգենտ ծառայություններ տրամադրելու իր կարողությունները, ինչը վանաձորցիներին թույլ կտա օգտվել բարձր վարկանիշ ունեցող մինչեւ 196 թվային հեռուստաալիքների փաթեթից։ «RED»-ը շահավետ ընտրություն է ընտանիքի համար եւ գործում է «բոլոր ծառայությունները մեկ փաթեթում» սկզբունքով:

«Viva-ն ստեղծել է հարթակ, որը բաց է գործընկերության, նոր հնարավորությունների եւ առավել արժեքավոր ծառայությունների զարգացման համար։ «RED»-ը պարզապես սակագնային պլան չէ. այն համագործակցության բաց մոդել է, որը միավորում է տարբեր ոլորտների գործընկերների ներուժը՝ մեկ փաթեթում առաջարկելով ժամանակակից եւ հարմարավետ ծառայություններ։ Մենք շարունակաբար ներդրում ենք կատարում Հայաստանի թվային էկոհամակարգի զարգացման գործում։ Ընդամենը երկու տարվա ընթացքում «RED» սակագնային պլանը դարձել է շուկայում ամենապահանջված կոնվերգենտ լուծումներից մեկը։ Այսօր արդեն համագործակցում ենք հինգ «RED»-գործընկերոջ հետ եւ փաթեթի շրջանակում ծառայություններ ենք մատուցում հանրապետության գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում», - ասել է Viva-ի Մարքեթինգի եւ hաղորդակցության վարչության պետ Դավիթ Գեւորգյանը։

Մեր երկրում թվային էկոհամակարգի զարգացմանը նպաստող այս գործընկերային մոդելն արդյունավետ հարթակ է դարձել 2024 թվականի գարնանը: Ընդամենը երկու տարում Viva-ի «RED»-ն իրական այլընտրանք է դարձել շուկայում առկա կոնվերգենտ այլ ծառայություններին:

«OVIO-ի համար այս համագործակցությունը միայն նոր ծառայության մեկնարկ չէ։ Այն մեր երկարաժամկետ տեսլականի կարեւոր մասն է՝ Հայաստանի բնակիչներին հասանելի դարձնելու արագ, կայուն եւ ժամանակակից թվային ծառայություններ՝ անկախ բնակության վայրից։ Ուրախ ենք, որ Viva-ի հետ համագործակցության շնորհիվ Վանաձորի ընտանիքներն արդեն կարող են օգտվել մրցունակ կոնվերգենտ լուծումից, որը համատեղում է բարձրորակ ֆիքսված ինտերնետը, բջջային կապն ու թվային ժամանցը մեկ փաթեթում։ «RED» սակագնային պլանների բազմազանությունը բաժանորդներին հնարավորություն է տալիս ստանալ իրենց համար առավել արժեքավոր ծառայությունները՝ պահպանելով ծախսերի արդյունավետ կառավարումը։ Վստահ ենք, որ նման գործընկերությունները նպաստում են ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը, այլեւ Հայաստանի թվային վերափոխմանը եւ մարզերի տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը», – ասել է OVIO-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Viva-ի Մարքեթինգի եւ hաղորդակցության վարչության պետ Դավիթ Գեւորգյանը Վանաձորում «RED»-ին բաժանորդագրված առաջին երեք բաժանորդներին պլանշետներ է նվիրել:

«RED» սակագնային պլանն ունի հիմնական եւ մարզային փաթեթներ: Հիմնական փաթեթները նախատեսված են բոլոր հաճախորդների, իսկ մարզայինները՝ բացառապես մարզերի բնակիչների համար: Մարզային փաթեթներն, ի դեպ, առաջարկում են բաժանորդագրության առավել մատչելի տարբերակներ:

Լինելով հաճախորդամետ եւ գնահատելով բաժանորդների կարիքները՝ Viva-ն շարունակաբար զարգացնում է ներկայացվող ծառայությունների հնարավորությունները: «RED» փաթեթներից օգտվողներին ընթացիկ տարվա հունիսի 2-ից միեւնույն ամսավճարով տրամադրվում է ավելի շատ խոսելաժամանակ, անսահմանափակ ինտերնետ եւ սիրված հավելվածներից առանց բաժանորդագրության վճարի օգտվելու հնարավորություն:

Viva-OVIO համագործակցության շրջանակում մարզերի բնակիչներին այժմ արդեն հասանելի է նաեւ նոր «RED 4900» սակագնային պլանը։ Այն ներառում է 20 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ, 300 SMS, ինչպես նաեւ տարբեր հավելվածներից օգտվելու հնարավորություն՝ առանց ներառված ինտերնետը սպառելու:

Viva-ն շահավետ լուծում կապահովի նաեւ «RED»-ից օգտվող բաժանորդների ընտանիքների համար: Յուրաքանչյուր ընտանիքում երեք անձ կարող է միանալ «RED Family»  կանխավճարային սակագնային պլանի տարբերակներից մեկին եւ օգտվել դրանում ներառված բջջային ծառայություններից, ինչպես նաեւ հատուկ պայմաններով առաջարկվող այլ ծառայություններից:

«RED» սակագնային պլանից օգտվելու համար «Viva»-ի կանխավճարային բաժանորդները կարող են ուղարկել իրենց նախընտրած տարբերակի USSD հրահանգը: Իսկ ՀՀ այլ օպերատորների կանխավճարային եւ հետվճարային բաժանորդները «RED»-ին միանալու համար կարող են օգտվել համարի տեղափոխելիության ծառայությունից: Նախատեսված են նաեւ «RED» սակագնային պլանի ընթացիկ փաթեթից մեկ այլ փաթեթի անցում կատարելու հնարավորություն: 

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ: